Դերակատարները գրեթե նույնն են՝ Դաշնակցություն+Վազգեն Մանուկյան

Ավագ սերունդը վերջին ժամանակներում դեժավյուի զգացողություն է ապրում՝ հիշելով, թե ինչպես 90-ականների սկզբին նորանկախ Հայաստանի իշխանությունների ընդդիմությունը Վազգեն Մանուկյանն ու Դաշնակցությունն էին։ Ոչինչ կարծես թե չի փոխվել․ այսօր էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ընդդիմանում են նույն ուժերը, որոնք, սակայն, անցած երկու տասնամյակների ընթացքում հասցրել են տարբեր ծառայություններ մատուցել նախկին ռեժիմին։

Որքանո՞վ այդ ուժերը կարող են լինել իրական այլընտրանք ներկա իշխանություններին։ Այդ մասին զրուցել ենք Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի հետ։

-Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, մենք էլ դասեր չքաղելու սովորություն ունենք։ Չնայած թևավոր խոսք կա, որ նույն գետը երկու անգամ անհնար է մտնել, սակայն հայ ժողովուրդն իր տաղանդով դա էլ է իրականացնում։ Պրոցեսը շատ ծանոթ է, Վազգեն Մանուկյանն էլ է ծանոթ հանրությանը։ Մի ուրիշ խոսք էլ կա՝ պառավն իմաստուն չէ, բայց գլխով անցածը գիտի։

Մեր ժողովուրդն անցել է 1991-98թթ․ ճանապարհը և այդ ամենին ծանոթ է։ Մյուս կողմից էլ դերակատարներն են գրեթե նույնը՝ Դաշնակցություն+Վազգեն Մանուկյան։ Այս առումով, այսօրվա ժողովրդի և իշխանությունների համար կողմնորոշվելն ավելի հեշտ է։ Անցած ճանապարհի փորձից ելնելով էլ՝ այդ խնդիրները մի քանի անգամ ավելի հաղթահարելի են, քան մեր ժամանակ էր։ Մնում է, որ մեր ժողովուրդը ցուցաբերի քաղաքացիական կամք, իսկ իշխանություններն էլ՝ քաղաքական կամք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ