Նոր Հաճնում մահացած 4 երեխաների հայրը վաղը առավոտյան կլինի Հայաստանում

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։

«Տեղափոխման հետ կապված հարցերը լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,- գրել է Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ հայտնել էինք` խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով մահացել են Կոտայքի մարզի բնակիչ 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռնիկները:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը:

Նոր Հաճնում մահացած երեխաների հայրը խնդրել էր, որպեսզի իրեն ազատ արձակեն՝ զավակների թաղմանը մասնակցելու համար: 

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ողբերգական տեղեկության մասին իմանալուց հետո հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն շտապելու պատճառով՝ չլրացնելով միգրացիոն փաստաթուղթը, ձերբակալվել է:

Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։Տեղափոխման հետ կապված հարցերն լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում:

Posted by Anna A. Naghdalyan on Monday, November 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ