Լավ լուր. Տեսեք թե ինչ պաշտոն է ստացել Արթուր Ալեքսանյանը

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան…

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից հայտնում են, որ արդեն ավելի քան կես դար է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպաններն աշխարհում ամենուրեք օգնում են երեխաներին և կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու ավելի բարեկեցիկ կյանքով ապրել…

Աջակցելով երեխաներին վերաբերող խնդիրների մասին իրազեկմանը և միջոցների հավաքագրմանը՝

մեզ հետ աշխատող հանրաճանաչ մարդիկ հստակ ուղերձ են հղում առ այն, որ առաջնահերթությունը պետք է տալ երեխաներին…

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված…

Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝

ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ