Որքան ձայն է հավաքել ձիավոր Մենուա Հարությունյանը

 

Նախընտրական ամբողջ քարոզարշավն անցավ ՀՀԿ-ի դեմ հակաքարոզչության, սպառնալիքների պայմաններում, ինչի վկայությունն այն էր, որ ՀՀԿ-ական գյուղապետերը, քաղաքապետերը դուրս էին գալիս կուսակցությունից ու սատարում Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետական» կուսակցության ցուցակի 9-րդ համար Մենուա Հարությունյանը:

«Նիկոլի կողքի մարդիկ անընդհատ հայտարարում էին, որ ՀՀԿ-ն չպետք է լինի խորհրդարանում: Պետական ողջ ապարատի առաջ խնդիր էր դրվել ամեն գնով թույլ չտալ ՀՀԿ-ին մտնել խորհրդարան: Պետական ողջ ռեսուրսն օգտագործվեց»,- նշեց Մենուա Հարությունյանը:

Ըստ թեկնածուի՝ պետք է պարզել, թե ինչո՞ւ էին Գորիսի, Մեղրիի և այլ քաղաքների ղեկավարներ, գյուղապետեր սատարում Նիկոլ Փաշինյանին:

«Երկու բաքսյոր իրար հետ ռինգում կռվում են, մեկի ձեռքերը կապում ենք, հետո հիանում ենք, թե մյուսն ինչ լավ հարվածներ է հասցնում: ՀՀԿ-ի ձեռքերը կապել էին, ասում էին՝ դե կռվի: Բայց ամեն դեպքում, վախի, հակաքարոզչության մթնոլորտում  60,000 մարդ ՀՀԿ-ին ընտրել է: Ես չեմ զարմանա, որ հետագայում պարզվի, որ ավելի շատ մարդ ձայն տված լինի: Ես հեռու եմ այն մտքից, որ արդար ու ազատ ընտրություններ են եղել»,- մանրամասնեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ