«Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից». Փաշինյանը՝ սուպերմարկետում

«Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից ու գնումների համար վերցնում ենք բազմակի օգտագործման կտորե տոպրակներ»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Փաշինյանն ու կից լուսանկար հրապարակել:

Հիշեցնենք, որ Հայաստանյան մի շարք սուպերմարկետերում, եթե մինչև 2016թ-ի ամառը պոլիէթիլենային տոպրակներն անվճար էին, ապա արդեն երրորդ տարին է դրանք վաճառվում են 10-20 դրամով:

Արգելքի գործընթացը դեռ օրենսդրական փուլում է: 2019թ. փետրվարին Շրջակա միջավայրի նախարարության կողմից e-draft կայքում տեղադրվել է օրենքի նախագիծ, որով սահմանվում է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների արժեքը` մեկ հատը ոչ պակաս, քան 100 դրամ:

Ըստ նախագծի հեղինակների` այս փաստաթուղթը թույլ կտա նվազեցնել տոպրակների օգտագործումը: Իսկ արդեն 2023թ-ին կարգելվի նաև վաճառքը:

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից ու գնումների համար վերցնում ենք բազմակի օգտագործման կտորե տոպրակներ:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, November 17, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ