ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:
Ժամը 07:25-ի դրությամբ մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.43 % ձայներով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող:
Ընտրողների ձայները նաշխվել են հետևյալ կերպ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 59 059 ընտրող կամ ընտրողների 4.70%
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 8530 ընտրող կամ 0.68%
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 48 811 ընտրող կամ 3.89%
«Իմ քայլը» դաշինք- 884 456 ընտրող կամ 70.43%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 80 024 ընտրող, 6.37%
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 6456 ընտրող, 0.51%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն 4122 ընտրող, 0.33%
«Մենք» դաշինք- 25 174 ընտրող, 2.00%
«Օրինաց երկիր» կուսակցություն- 12 389 ընտրող, 0.99%
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 22 862 ընտրող, 1.82%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 103 824 ընտրող, 8.27%
ԱԺ այս ընտրություններին մասնակցում էր թվով 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը: