Հիվանդանոցից դուրս է գրվել գրեթե առանց մաշկ ծնված երեխան

Տեխասի մանկական հիվանդանոցից դուրս են գրել Ջաբարի Գրեյին. առանց մաշկի ծնված այս երեխան արդեն 10 ամսական է: Բժիշկները մի շարք բարդ փորձարկումներ են արել՝ մաշկային ծածկույթի փոխպատվաստման համար:

Վիրահատությունից ավելի քան վեց ամիս անց երեխան վերջապես վերադարձել է տուն: Նրա մայրը՝ Պրիսցիլա Մալդոնադոն, պատմել է, որ  երեխային սենյակային պայմաններից դուրս չեն հանել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տեղափոխում էին Սան Անտոնիոյից Հյուսթոն, որտեղ գտնվում է կլինիկան, և այժմ՝ տուն վերադառնալիս:

Ապրիլից ի վեր տղայի առողջության համար պայքարել է փորձառու բժիշկների մի մեծ խումբ: Սեպտեմբերին նրա թոքերից մի խողովակ հանվեց, ինչը թույլ տվեց երեխային ինքնուրույն շնչել:

Մինչև դուրսգրումը երեխայի ընտանիքը մի քանի օր անցկացրեց հիվանդանոցում, որտեղ բժիշկները սովորեցնում էին իրականացնել երեխայի հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը:

Երեխային նոր վիրահատություն է սպասվում՝ ձեռքերի և ոտքերի մաշկի համար: Այժմ նրա մոտ տեղադրված է լսողական սարք: Բժիշկների խոսքով ՝ հիվանդանոցում երկար գտնվելու ընթացքում երեխայի ականջի մեջ կարող է կուտակված լինել մեծ քանակությամբ հեղուկ, ինչը հանգեցրել է լսողության խանգարման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ