«Բա սա է կյանքի փոփոխությունը». վարչապետը Զորավան համայնքի արվեստի դպրոցում է

«Եղվարդի տարածաշրջանի Զորավան համայնքի մանկապարտեզ-արվեստի դպրոցի հիմնանորոգումը նույնպես իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այցելելով համայնքի վերանորոգվող մանկապարտեզ:

Վարչապետի խոսքով՝ մանկապարտեզի հիմնանորոգմամբ փոխվելու է տեղի բնակիչների կյանքը, նրանք իրենց երեխաներին Երևան տանելու փոխարեն կարող են հանգիստ զբաղվել իրենց գործերով:

«Մեր ժողովուրդը սովոր է, որ ասի՝  վայ բա մեզ հումանիտար օգնություն չտվեցին, բրինձ չտվեցին, բա սա է կյանքի փոփոխությունը»,- ասավ Փաշինյանը՝ շրջելով մանկապարտեզի տարածքում:

Շրջայցի ավարտին վարչապետը լուսանկարվեց երեխաների հետ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին:

Եղվարդի տարածաշրջանի Զորավան համայնքի մանկապարտեզ-արվեստի դպրոցի հիմնանորոգումը նույնպես իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, November 17, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ