Այս տարի լրանում է անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակը։
Թեպետ իր գնահատմամբ նա շարունակում է մնալ 37-ի մեջ։ Եվ դրա լավագույն ապացույցն են հեղինակի մեղեդիներն ու երգերը, որոնք այսօր էլ շարունակում են գերել անզուգական գեղեցկությամբ, ասես, հյուսում են մտերմիկ հոգեզրույց ունկնդրի հետ, պատմում նրան սիրո մասին՝ դեպի մարդ, դեպի կյանք, դեպի Երկիր Հայրենի։
Հաղթահարելով տարիք, կրթություն, ազգություն, քաղաքակրթական այլ պայմանականություններ, կոմպոզիտորի երաժշտությունը հասանելի է դառնում բոլորին։
Ռոբերտ Ամիրխանյանի արվեստը վաղուց ի վեր գնահատվել է որպես ազգային արժեք։
«Ինձ ասում են, թե իմ տարիքը չի համապատասխանում իմ տեսքին ու եռանդին, գուցե դա ճիշտ է։ Սակայն ես իմ տարիքը հաշվում եմ այն երգերի կյանքով, որոնք ապրում են ոչ միայն իմ ստեղծագործությունների ցանկում, այլև յուրաքանչյուր հայի աչքերի և հոգու մեջ»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի առթիվ։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այցը շատ ուրախացրեց և միաժամանակ հուզեց մաեստրոյին
Posted by Robert Amirkhanyan / Ռոբերտ Ամիրխանյան on Saturday, November 16, 2019