50 հազար դրամ՝ 200 հազարի փոխարեն. նոր նախագիծ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

50հզ. դրամ՝ 200հզ. դրամի փոխարեն։

Կառավարությունը դրական եզրակացություն է տվել իմ ևս մեկ օրենսդրական նախաձեռնության, համաձայն որի առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ օրենսդրական առկա լուծումների պայմաններում զույգ համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցի վարորդների հանդեպ կազմվում է նույն վարչական իրավախախտման արձանագրությունը բոլոր այն դեպքերում, երբ ինչպես մեկ համարանիշն է բացակայում կամ ոչ սահմանված տեղում է դրված, այնպես էլ միարժամանակ 2-ը, իսկ տուգանքը 200 հզ. դրամ է:

Առաջարկվող օրենքի նախագծով, այսուհետ այն վարորդները, որոնց մեքենաների վրա կբացակայի կամ սահմանված տեղում չի լինի միայն մեկ պետհամարանիշը, կտուգանվեն 50հզ. դրամ՝ 200հզ.-ի փոխարեն։

✅50հզ. դրամ՝ 200հզ. դրամի փոխարեն։✅Կառավարությունը դրական եզրակացություն է տվել իմ ևս մեկ օրենսդրական նախաձեռնության,…

Posted by Gevorg Papoyan on Saturday, November 16, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ