Մոնթեն կռազի շոֆեր չի եղել , մոտն էլ չի հավաքել մի քանի հոգի բիջ․․․

Վերջերս որոշ շրջանակներ իրենց խելքով մի թեզ են առաջ քաշում: Պնդում են էն , թե Վիտալի Բալասանյանն ու Մոնթե Մելքոնյանը հավասար մարդիկ են: Բացի դրանից, որպես ավելի արժանահավատ ցույց տալու համար, մի հատ էշ հարց են տալիս ՝ ինչ է արել Մոնթեն, որ չի արել Վիտոն:

Ամեն նորմալ մարդ, իհարկե էս էշ հարցին կարող է մի 3 ժամ պատասխանել , բայց ես շատ կարճ կասեմ : Մոնթեն էն տղեն ա , որ հային պաշտպանել ա Լիբանանում , Ֆրանսիայում , Ամերիկայում ու Արցախում: Մոնթեն կռազի շոֆեր չի եղել , մոտն էլ չի հավաքել մի քանի հոգի բիջ , անունը դրել ազգային-ազատագրական պայքար ու գնացել թալանել ու կեղեքել թե սովորական ադրբեջանցիներին , թե հայերին :

Մոնթեն եթե չզոհվեր , ապա էտ դեպքում էլ չէր դառնա Վիտալի Բալասանյան կամ Մանվել Գրիգորյան : Շատ հավանական է Ժիրայր Սեֆիլյանի նման մի քանի անգամ բանտերը խցկեյին , էնտեղից էլ կամ դուրս կգար կշարունակեր իր պայքարը կամ էլ նրան էլ Միայնակ Գայլի նման ծեծելով կսպանեին

Վերջին հաշվով նրան էլ կվիճակվեր մոտավորապես Ալեք Ենիգոմշյանի ու Վազգեն Սիսլյանի ճակատագրերի նման ճակատագիր : Նա հաստատ Վիտալի Բալասանյանի նման չէր քծնի ոչ մի իշխանության , ոչ էլ հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից բացի այլ շահեր կսպասարկի ։

Քանի հոգի է պատկերացնու՞մ , որ Մոնթեն իջներ քաղաքական գզվռտոցների մակարդակի ու որ նրա խոսքը ավելի ծանր հնչելու համար նա մանիպուլացներ իր անցած ճանապարհով :Մոնթեն միայն Արցախում կռված Մոնթեն չէ :

Մոնթեն իր կյանքով ցույց է տվել , իր կյանքի ամեն հատվածում ապրել է հանուն հայի ու հայ պետության։

Մոնթեին ոչ միայն Վիտոն կամ Մանվելը հավասար չեն , չեն էլ լինի , այլև հայոց պատմության մեջ էլ նրա նման շատ քիչ կան , անգամ եթե կան , էն պատմության , որտեղ Վիտոն կմտնի որպես Քոչարյանի պաշտպան , իսկ Մանվելը կմնա , որպես զինվորից գողացող հրամանատար ու Էջմիածնի տռասը փակած գեներալ , որ նստի հարբած ընկերոջ հետ նառդի խաղա :

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ