«ԻՁյոտիզմի սպասելիքները, վերջին ճիգերը, խաղադրույքը` փրկություն փրկոց»․ Արթուր Հայրապետյան

ԻՁյոտիզմի սպասելիքները, վերջին ճիգերը, խաղադրույքը` փրկություն փրկոց։ Դավադիրների շարժում, թե՞ ազգուրացություն.. ինչ էլ ասելու լինենք, կա` դավաճանություն։
Ժողովրդի դեմ..` ապստամբության մեկնարկը տրված է։

Վազգենմանուկյանական դավադիր-բանդան, վտանգավոր է` երկրի, պետության անվտանգության համար, մեր վաղվա օրվան ընդառաջ.. հետեւեք դավադիրների կոչերին եւ ամեն ի՛նչ կհասկանաք։ (Ովքեր են կանգնած վազգենմանուկյանական բանդայի կողքին, որտեղից են ֆինանսավորում)

Ամենուր սպառնալիքներ են հնչում.., ի՞նչ իմանաս, թե այդ ազգուրացները, ինչ ահաբեկչական գործողություններ են պատրաստվում իրականացնել։
Լուրջ անելիք ունի անելու ազգային անվտանգության ծառայությունը։

Սովետական Հայաստանն էլ վերացավ ու կոմունիստները մերժվեցին, բայց ոչ ոք չէր ուզում հավատալ, որ կա ազատ, անկախ երկիր` Հայաստանի Հանրապետություն։

Բանվորա-գյուղացիական բոլշևիզմով կրթված գյադագյուդեքը, չեն ուզում հասկանալ, որ վերջին բոլշեւիկին էլ վերջերս մերժվեցինք.. իշխանություն կորցրածի համար հեշտ չի միանգամից ընդունել պարտությունը, երբ շուրջինները մոլեգնում են, իսկ վերջին բոլշեւիկը հավեսով նրանց շարունակում է փչացնել։

Այնուհադերձ չէր խանգարի տնից դուրս գալուց առաջ, դարանց դնչկալ հագցնել, որ փողոցում «միամիտ» վրա չտան.. Գիտեմ, որ չեք հաշտվում այն մտքի հետ, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ այդ ժողովուրդը ձեզ հետ որեւէ կապ չունի, որովհետեւ դուք տարիներով այդ ժողովրդի հաշվին ղումար եք խաղացել ու երկիրը տանուլ եք տվել ձեր ղումարբազության շնորհիվ:

Ձեզ «խելոք» ռոբասերժկները հավաքել են մի տեղ թամքել, հետո ձեզ հավեսով բամփել են, հետո մի տեղ հավաքել շշալցրել ու բրախել մարդամեջ: Դուք անգամ չգիտեք, թե դուք ինչ եք մտածում՝ ուզում, ձեզ ինչպես ասում են, այնպես էլ ժխշվում եք..

Իսկ այս ամենից հետո, ինձ ամենից շատ դուր են գալիս նրանք, որոնք «յոթ ծովի մերան» են աշխատում։ Մոռանում են, թե իրենց քաղաքական հայացքները, քանի տակ ասես, որ չեն ծալել ու դրել եկողի բուռը։ Դեռ, քանի մարդու դեմք կա, որ «գաղտնի» է մնում` իրենք իրենցով կպարզաջրՎեն։

Մնացյալը` ամեն մարդ իր բոյին բարա ինքնահաստատվող, «անսխալական» դրսեւորումներով` առաջ։ Կոմունիստները քանի տարի է, որ չկան, բայց նրանց արեւով երդվողներ կան։

Այնպես որ ախոռաանդամների դեմն առնել է պետք։ Երբե՛ք արխային չընկնել։
ՀՅԴ-ն, իր ԿԳԲախոռը` վազգենմանուկյանական բանդային ծանոթ ենք։ Նրանց ահաբեկչական հայտարարություններն ու կոչերը անտեսել չի կարելի։ ԱԱԾ անելիք ունի։
Գործ ունենք պետության անվտանգության հետ։

Այդ մարդիկ, իրենց հրեշավոր քայլերով, որն ակնհայտ ուղղորդված է, չեն հասկանալու, որ այսօր մեր երկրի հաջողությունը մի քանի հոգու համար չէ, ոչ էլ ինչ-որ մարդկանց կապրիզներ բանեցնելու` ընդդիմության շվաքի տակ ինքնահաստատվելու, հասարակությանը մասնատելու, հակապետական քարոզչություն իրականացնելու, ինչ է` մերժվածներով ուզում են վերադառնալ իրենց ապահով տաքուկ անկյունը։ Այդ ախոռաանդամԿԳԲշնիկները հայրենիքի հերթական դավաճանության համար ինչի ասես, որ ընդունակ չեն։ Նրանք իրենց կեղտոտ, ազգուրացությամբ պատրաստ են երկիրը ամայացնելուն, միայն թե հաջողությամբ պսակեն իրենց դավադրությունը..

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ