Արթուր Բաղդասարյանն ու Գուրգեն Սարգսյանը կասկածվում են 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատն «իրենցով անելու մեջ»

ՀՀ գլխավոր դատախազությունը մի քաղաքացուց Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գույքի ապօրինի օտարման վերաբերյալ հաղորդում է ստացել, որն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատն անօրինական ճանապարհով անհատույց ձեռքբերելու մեջ կասկածվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը և «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Գույքի արժողությունը կազմում է շուրջ 5 մլն դոլար:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ