ԱԺ ընտրություններում պարտություն կրած ՀՀԿ-ի ռեյտինային թեկնածուներից Դավիթ Շահնազարյանը, որը կուսակցության ցուցակի երրորդ տեղում էր, ստացել է 835 ձայն:
Նշենք, որ ընտրապայքարի ընթացքում Դավիթ Շահնազարյանն իշխող «Իմ քայլը» դաշինքին ու վերջինիս առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ամենաակտիվ քննադատողներից էր:
ՀՀԿ-ի ռեյտինգային մյուս թեկնածուներից Էդուարդ Շարմազանովը ստացել է 1663 ձայն, Վիգեն Սարգսյանը՝ 4087 ձայն, Արփինե Հովհաննիսյանը 169 ձայն, Վահրամ Բաղդասարյանը՝ 2660 ձայն, Արմեն Աշոտյանը՝ 2396 ձայն, Մենուա Հարությունյանը՝ 353 ձայն, Շուշան Պետրոսյանը՝ 117 ձայն, Մուրադ Մուրադյան՝ 1840 ձայն։