Հովհաննես Ազոյանը հերքում է․ նա չի մարմնավորի Մել Դալուզյանին

Երեկ և այսօր համացանցում և լրատվական որոշ կայքերում լուրեր տարածվեցին, որոնց համաձայն՝ վերջին օրերին լայն քննարկումների առիթ դարձած «Մել» ֆիլմում գլխավոր հերոսին՝ ծանրամարտիկ Մել (Մելինե) Դալուզյանին մարմնավորելու է դերասան Հովհաննես Ազոյանը։

Tiv1-ը, լուրերի իսկությունը պարզելու նպատակով, կապվեց դերասանի հետ։ Հովհաննես Ազոյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկատվությունը՝ այն բնութագրելով որպես պրովոկացիա։

Այս հերքման տեղեկությունը տեղադրված է նրա ՖԲ էջում:

Հիշեցնենք, որ «Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ