«Հայաստան, 2019թ․․ 330կմ վերանորոգված ճանապարհներն արդեն իրականություն են »․ Սուրեն Պապիկյան

Հայաստանի Հանրապետության ճանապարհների կառուցման, բարեկարգման համար 2020թ-ի բյուջեով նախատեսվում է հատկացնել 124,4 մլրդ ՀՀ դրամ՝ երկու անգամ ավել գումար, քան 2019թ. է հատկացվել (58 մլրդ դրամ): 2020թ. այս ուղղությամբ հատկացվելիք միջոցների ծավալը հավասար է 2015, 2016 և 2017 թվականներին պետական բյուջեով ճանապարհաշինության ուղղությամբ հատկացված բոլոր միջոցների գումարին կամ՝ 2018-19թթ-ին հատկացված միջոցների գումարին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստերի համաձայն՝ ճանապարհների նորոգման ծրագրով ավարտված է 62.7 կիլոմետր ճանապարհի շինարարությունը, 307 կիլոմետրի շինարարությունը ընթացքի մեջ է, և տարվա արդյունքներով կգերակատարվի 330 կիլոմետր ճանապարհ նորոգելու խոստումը: 2020թ-ի համար նախատեսվում է վերանորոգել 500 կմ ճանապարհ:

Այս ամենի մասին Սուրեն Պապիկյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել հետևյալ գրառմամբ․

Հայաստան, 2019թ․․ 330կմ վերանորոգված ճանապարհներն արդեն իրականություն են։
2020թ․ ենք մտնում 500կմ վերանորոգելու նպատակադրմամբ։

2019թ․ ՀՀ-ում վերանորոգվեց 330կմ ճանապարհ

Հայաստան, 2019թ․․ 330կմ վերանորոգված ճանապարհներն արդեն իրականություն են։2020թ․ ենք մտնում 500կմ վերանորոգելու նպատակադրմամբ։

Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Friday, November 15, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ