Ի՞նչ Վերնատուն, դա իսկական Հասարակաց տուն է իր սուտինյորներով , ռեսուրսներով եւ հաճախորդներով հանդերձ․․․

Հանրային խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը պատրաստվում է քաղաքական դաշտ մտնել։

Նրա հիմնած «Վերնատուն» ակումբն այսօր առաջին հանդիպումն էր կազմակերպել։ Համաժողովին մեծամասամբ նախկին իշխանությունների մաս կազմած գործիչներ էին մասնակցում՝ Հանրապետական կուսակցության նախկին ու ներկա անդամներ՝ Արփինե Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը, Դաշնակցության անդամներ՝ Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Այս ամենին արձագանքեցին ֆեյսբուքյան օգտատերերը, տարբեր քաղաքական հարթակում աշխատող մարդիկ։

Գարիկ Ղազարյան ֆեյսբուքյան օգտատերը, իր էջում անդրադարձ կատարելով այսօրվա հավաքին, գրում է․

Ի՞նչ Վերնատուն,

դա իսկական Հասարակաց տուն է իր սուտինյորներով , ռեսուրսներով եւ հաճախորդներով հանդերձ!!

Եթե Թումանյանական Վերնատանը հանդիպում էին մտավորականները եւ մեծ գրողները, ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման, ապա մերօրյա Վերնատան կոնտինգենտից հասկանալի է , որ պետք է կարդան Համաշխարհային գիգանտ Ռոբերտ Քոչարյանի գՌականությունը եւ հետաքրքիրն այն է, որ այդ Վերնատանը հավաքվելու են նրանք, ում տանիքները վաղուց արդեն թափված են…

Ի՞նչ Վերնատուն, դա իսկական Հասարակաց տուն է իր սուտինյորներով , ռեսուրսներով եւ հաճախորդներով հանդերձ!!

Posted by Գարիկ Ղազարյան on Friday, November 15, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ