ԿԸՀ տվյալները ժամը 05:15-ի դրությամբ՝ 1800 տեղամասերից

Ժամը 05:15-ի դրությամբ մշակված 1800 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ առաջին տեղում  «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.45 % ձայներով:

Թե ինչպես են բաշխվել ընտրողների ձայները, ներկայացնում ենք ստորև.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն-  4.55%

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն-  0.67%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 3.95%

«Իմ քայլը» դաշինք-   70.45 %

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 6.33 %

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն  0.51%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն 2979 ընտրող, 0.33 %

«Մենք» դաշինք-  2. 05%

«Օրինաց երկիր» կուսակցություն-  1.01%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 1.80 %

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն-  8.37%

Այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվել:

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք:
Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ