«Օսմանյան կայսրությունում հայերն ապրել են «քոչվորների պես»»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մերիլենդի ամերիկյան կրոնական կենտրոնում ունեցած իր ելույթի ընթացքում հանդես է եկել հայերի մասին սկանդալային հայտարարություններով:

Նա անցյալում հայերի կյանքի ձևը համեմատել է քոչվորների հետ և Հայաստանը անվանել «երիտասարդ պետություն»:

«Հայաստանը երեկվա պետություն է: Նախկինում նրանք ապրում էին որպես փախստականներ և թափառում էին տարբեր վայրերում: Թուրքիայի տարածքում ևս նրանք հաճախ փոխում էին բնակության վայրերը: Այնուհետև որոշում է կայացվել հարկադիր տեղափոխման մասին»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ այժմ իր երկրում ապրում է 100 հազար հայ: Ըստ նրա, նրանցից 60 հազարը Թուրքիայի քաղաքացի են, իսկ մնացածը «ապօրինի միգրանտներ» են:

Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ