«Հարկ չենք հավաքում մինչև 24 մլն շրջանառությամբ բիզնեսից, ասում ենք՝ աշխատեք, ապրեք»․ Փաշինյան

Կառավարության ղեկավարն այսօր ներկայացրեց այն հարկային փոփոխությունները, որոնք մարդկան թույլ են տալու փոխել իրենց կյանքը։ Նա անդրադարձավ միկրոբիզնեսը հարկերից ազատելու իրենց քաղաքականությանը։

«Հարկ չենք հավաքում տարեկան մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսից։ Ասում ենք՝ ապրեք, աշխատեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա բացատրեց, որ այդ արտոնությունը չի վերեբերելու միայն Երևանում իրականացվող առևտրին ու որոշ դեպքերի, երբ մասնագիտական հմտություններ են պահանջվում, որոնք իմաստ չունի հարկերից ազատելը։

Փաշինյանի խոսքով՝ զբոսաշրջիկները այս տարի 250 միլիոն դոլար ավելի շատ գումար են ծախսել Հայաստանում, և հենց միկրոբիզնեսը պետք է այնպես անի, որ այդ ծախսերը իր մոտ կատարվեն, ինքը շահույթ ստանա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ