Նոր տվյալներ 1555 տեղամասերից

Ժամը 04:15-ի դրությամբ մշակված 1555 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ առաջին տեղում  «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.30 % ձայներով: Այս տեղամասերում դաշինքի օգտին քվեարկել է 637 093 ընտրող:

Թե ինչպես են բաշխվել ընտրողների ձայները, ներկայացնում ենք ստորև.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 41 129 ընտրող կամ ընտրողների 4.54%

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 5943 ընտրող կամ 0.66%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 36 297 ընտրող կամ  4.01%

«Իմ քայլը» դաշինք- 637 093 ընտրող կամ  70.30 %

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 57 348 ընտրող, 6.33 %

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 4639 ընտրող, 0.51%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն 2979 ընտրող, 0.33 %

«Մենք» դաշինք- 18 933 ընտրող, 2. 09%

«Օրինաց երկիր» կուսակցություն- 9280 ընտրող, 1.02%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 15 982 ընտրող, 1.76 %

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 76 596 ընտրող, 8.45 %

Այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվել:

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք:
Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ