Ինչպես է Աննա Հակոբյանը ծանոթացել Դարիգա Նազարբաևայի հետ․ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան նոր գրառումը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի հետ ծանոթացել էինք անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում: Այնուհետեւ տեսնվեցինք այս տարվա մայիսին Ալմաթիում, որտեղ նրա հրավերով մասնակցում էի Եվրասիական մեդիա ֆորումին։

Դարիգա Նազարբաեւային հրավիրեցի Հայաստան եւ այս օրերին նա մեր հարգելի հյուրն է:

Այսօր նրա հետ անցկացրած երկու ժամվա ընթացքում եւս մեկ անգամ համոզվեցի, որ մեծ համակրանք եմ զգում Դարիգա Նազարբաեւայի նկատմամբ, իսկ Արյունաբանական հիվանդանիցում երեխաների հետ նրա շփումը հոգի շոյող տեսարան էր։

Ի դեպ, հագիս ղացախական ազգային վերարկու է, որը սիրելի հյուրի նվերն էր, եւ ես մեծ հաճույքով կրեցի նրան ուղեկցելու ողջ ընթացքում։

Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի հետ ծանոթացել էինք անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում: Այնուհետեւ տեսնվեցինք…

Posted by Anna Hakobyan on Friday, November 15, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ