«Այո՛, այս բյուջեն հեղափոխական է». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական է համարում 2020թ. պետական բյուջեի նախագիծը: Այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 15-ին՝ ՀՀ Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

«Առաջին՝ արդյոք 2020թ. բյուջեի նախագիծը հեղափոխական է: 2018թ. հեղափոխության շրջանում, երբ ես դեռ ՀՀ վարչապետ չէի, հայտարարել եմ հրապարակային, որ մեկ-երկու տարվա ընթացքում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30-35%-ով, սա եղել է հեղափոխության խոստումներից մեկը:

Հիմա, 2020թ. պետական բյուջեի նախագծում եկամտային մասը 2018թ. եկամտային մասը գերազանցում է 27.4%-ով, եթե սրան գումարում ենք նաև 2018թ. ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 միլիարդով գերակատարված են, ուրեմն բյուջեի աճը կազմում է 33%, իսկ, եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք, մեր աճն արդեն իսկ կազմում է 35%:

Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թե արդյոք այս բյուջեն հեղափոխական է: Այո, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ես անձամբ հնչեցրել եմ: 2020թ. նախատեսված կապիտալ ծախսերը 2018թ. փաստացի ցուցանիշի նկատմամբ ավել են ուղիղ 135.1%-ով: Այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել»,- ասաց Փաշինյանը:

Իմ ամփոփիչ խոսքը Ազգային ժողովում ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

2020 թվականի բյուջեն, այո՛, հեղափոխական է. իմ ամփոփիչ խոսքը Ազգային ժողովում ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, November 15, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ