1397 տեղամասերի քվեարկության արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփում է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Ժամը 03:45-ի դրությամբ մշակված 1078 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ առաջին տեղում  «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.29 % ձայներով: Այս տեղամասերում դաշինքի օգտին քվեարկել է 552 284 ընտրող:

Թե ինչպես են բաշխվել ընտրողների ձայները, ներկայացնում ենք ստորև.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 35 390 ընտրող կամ ընտրողների 4.50%

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 5121 ընտրող կամ 0.65%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 31 867 ընտրող կամ  4.06%

«Իմ քայլը» դաշինք- 552 284 ընտրող կամ  70.29 %

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 50 156 ընտրող, 6.38 %

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 4015 ընտրող, 0.51%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն 2614 ընտրող, 0.33 %

«Մենք» դաշինք- 16 407 ընտրող, 2. 09%

«Օրինաց երկիր» կուսակցություն- 8146 ընտրող, 1.04%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 13 602 ընտրող, 1.73 %

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 66 144 ընտրող, 8.42 %

Այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվել:

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք:
Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ