«Պատրաստված է Հայաստանում» գրությամբ ակնոցներն այլ երկրներում ևս արդեն ճանաչում ունեն

Աշխատանքը` ձեռքի, հումքը` բնական փայտից, իսկ արտադրող երկիրը` Հայաստան: Գյումրեցի Խաչատրյան եղբայրները փայտից ակնոցներ են ստեղծում:

«Պատրաստված է Հայաստանում» գրությամբ ակնոցներն այլ երկրներում ևս արդեն ճանաչում ունեն: Այս գաղափարի իրականացումը սկսել են 5 տարի առաջ:

Բնական հումքն իտալական է, իսկ դիզայնն ու մոդելավորումը եղբայրների ճաշակի ու մտահղացման շնորհքն են: Միջազգային շուկայի պահանջները հաշվի են առնում, որի արդյունքում կարողացել են ներկայանալ նաև միջազգային շուկայում:

Ինչպե՞ս է սկսվել գյումրեցի եղբայրների փայտե ակնոցների արտադրությունը: SHANTNEWS.am-ին Խաչատրյանները ներկայացնում են գաղափարի հետաքրքիր պատմությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ