«Ես ուզում եմ մի մեծ «մեղք» խոստովանել». Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիքի է աղմուկ հանած «Մել» ֆիլմի մասին:

«Կինոն արվեստի աշխարհից է: Մենք կարող ենք տարբեր բաներ հավանել-չհավանել, հասկանալ-չհասկանալ: Ես ուզում եմ մի մեծ մեղք խոստովանել, եթե դա մեղք է:
Ես չեմ կարող պարծենալ, որ ամբողջությամբ հասկանում կամ հավանում եմ, օրինակ, Փարաջանովի «Նռան գույնը»: Երբ այցելում եմ թանգարան, կիրառական արվեստի նմուշները շատ ավելի եմ հասկանում:
Ես վստահ չեմ, որ «Նռան գույնը» կարող եմ բոլորովին անտեղյակ մեկին ամբողջովին բացատրել՝ ինչի մասին է: Սա չի խանգարում ինձ մտածել կամ կիսել այլոց համոզմունքն այն մասին, որ սա բարձր արվեստի փառահեղ դրսևորում է կամ արվեստի հիանալի նմուշ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ