Շեռը Պուտինին ու Թրամփին է մեղադրել հայ հոգևորականի սպանության համար

Հայազգի աշխարհահռչակ երգչուհի Շերը Twitter-ում քննադատել է Թրամփին ու Պուտինին՝ Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից հայ քահանայի և նրա հոր սպանության համար:

«Եթե ԴԱԻՇ-ը վերադարձել է, ապա նրանց բերել եք դուք և Էրդողանը: Դուք օգնել եք Էրդողանին՝ քրդերին սպանելու հարցում: Նրանք դա արել են ռուսական զենքով: Քրդերն սպանվեցին, որովհետև լոյալ էին մեզ: «Լավագույն ընկեր Էրդողանը» պետք է երջանիկ լինի, որ մարդիկ են մահանում:

ԴԱԻՇ-ն սպանել է հայ քահանային ու նրա հորը: Էրդողանը գնե՞լ է ձեզ՝ երկուսիդ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Սիրիայում սպանել են Քամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի վանահայր տեր Հովսեփ Պետոյանը և նրա հայրը՝ քահանա Աբրահամ Պետոյանը։

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն ստանձնել է նոյեմբերի 11-ին Քամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանության պատասխանատվությունը: Այս մասին հայտնել է Rudaw հեռուստաընկերությունը «Թվիթեր»-ի իր էջում:
Հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին: Նրանք ցանկանում էին պարզել եկեղեցու վիճակը, սակայն ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:

Հրաձգության հետևանքով հովվապետի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Մեքենայում գտնվող Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն վիրավորվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ