«Պարզ ա, դու ստախոս ես…»․ Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց

Ազգային ժողովում կառավարությանը հարցեր ուղղելու ժամանակ ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանը դժգոհություններ ներկայացրեց, որ ներդրողները տարբեր տեղերից գալիս են, բայց պետական մարմիններում նրանց պատշաճ չեն ընդունում, նրանց հարցերին չեն պատասխանում։

Այս հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 1,5 ամիս առաջ Պետական վերահսկողական ծառայությանը հանձնարարել է ստուգումներ անել բոլոր պետական մարմիններում և պարզել՝ արդյոք ներդրումների առաջարկները պատշա՞ճ արձագանքի են արժանանում։

«Բոլոր էն պաշտոնյաները, որ պարզվի` անհրաժեշտ արձագանքը չեն տալիս նման առաջարկներին, ուղղակիորեն կպատժվեն։ Եվ դրանից բացի՝ կարվեն որոշակի կազմակերպչական հետևություններ»,- խոստացավ վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ