«Գազի սակագինը չի թանկանա մինչև ․․․». փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի սակագինը ձմռան ամիսների ընթացքում և մինչև ապրիլի 1-ը չի թանկանա:

Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Գազի հետ կապված բանակցություններն ընթացել են, ընթանում են, և վստահ եմ, որ դեռ ընթանալու են, և դա նորմալ գործընթաց է:

Այս պահին կարող եմ վստահաբար մի բան ասել, որը բանակցությունների միջանկյալ արդյունք կարող ենք համարել՝ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի թանկացման խնդիր չի քննարկվելու, ձմեռվա ամիսներին գազը չի թանկանալու»,- ասել է Գրիգորյանը:

«Մինչև ապրիլի 1-ը գազի թանկացման հարց չի քննարկվելու»․ Մհեր Գրիգորյան

«Մինչև ապրիլի 1-ը գազի թանկացման հարց չի քննարկվելու»․ Մհեր Գրիգորյան

Posted by Ազատություն ռադիոկայան on Wednesday, November 13, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ