ԵՊՀ դասախոսները մեկօրյա գործադուլ են հայտարարել

ԵՊՀ դասախոսները այսօր՝ նոյեմբերի 13-ին, մեկօրյա համերաշխության, նախազգուշական գործադուլ են անցկացրել` այդկերպ իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով ուսանողական շարժմանը:

«Ուսանողների դասադուլի հետևում չկա որևէ քաղաքական ուժ, այս դասադուլը ուսանողները ձեռնարկել են ինքնաբուխ, և ուսանողներին դասադուլի հրահրել է նախարարությունը՝ հրապարակ նետած այդ նախագծի աշխատանքային տարբերակով և այսօրվա գործադուլը նույնպես հարկադրված գործադուլ է»,- ասաց ԵՊՀ դասախոս Ռիտա Սաղաթելյանը:

Դասախոսների խոսքով` ԵՊՀ-ում ընդհանրապես չի քննարկվել նախարարի հրաժարականի հարցը: Խոսքը վերաբերում է միայն «Հայոց լեզու» և «Պատմություն» առարկաների պարտադիր լինելու դրույթին:

«Մենք ուզում ենք, որ նախարարի հետ քննարկենք այս հարցերը և ինչ-որ փոխզիջումային, ընդհանուր եզրակացության գանք»,- ասաց ԵՊՀ մեկ այլ դասախոս:

Հիշեցնենք, որ ուսանողների կողմից անցկացվող դասադուլի նպատակը «Բուհական կրթության մասին» օրենքի նախագծում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցման դրույթը պահպանելն է:

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ