«Մարտի 1-ի գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանին պաշտպանողները հասկանում են՝ բուն դատավարության մեջ պարտված են»,- 24News-ի հետ զրույցում այդ մասին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
«Քոչարյանը մի անգամ ասել է՝ ամենից շատ ինքն է շահագրգռված, որ գործն արդար քննվի, իսկ դրա տեղն 1-ին ատյանի դատարանն է»-շեշտել է Իգիթյանը։ Պատգամավորը խոսել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի խնդրին վերաբերող հայտարարության մասին։
Պատգամավորը շեշտել է՝ Լավրովի խոսքն այն մասին, որ Արցախի ժողովուրդը փլուզեց Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնելու Ադրբեջանի ձգտումները։