«Մարդը պիտի ընտանիք ունենա, երեխա ունենա, կատու չպահի, աղջիկն աղջկան չսիրի, տղեն տղուն չսիրի»․ Ղուկասյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ միասեռականների կողմից երեխայի որդեգրումն արգելելու մասին օրենսդրական մերժված նախաձեռնությանը:

«Ես էդ «լատենտ»-ը չեմ հասկանում: Ես գիտեմ, որ մարդը պիտի ընտանիք ունենա, երեխա ունենա, կատու չպահի, աղջիկն աղջկան չսիրի, տղեն տղուն չսիրի, չեմ էլ ուզում դրանց անդրադառնամ, ինձ նայեք, դրանց նայեք»,- ասաց նա:

Ղուկասյանը խոստացավ ավելի ուշ այս թեմայով առանձին անեկդոտ պատմել տղաներին:

«Էսօր Եվրոպան կործանվում է, որովհետև երեխա չեն ունենում: Ազգը վերանալու է, դուք էդ խուլիգաններին ինչի՞ եք բերել, մեզ վրա գցել»,- հարց ուղղեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ