Սասուն Միքայելյանը քվեարկության էր եկել կնոջ, որդու եւ թոռնիկի հետ

Մեր համայնքում ընտրողների ակտիվությունը ցուցաբերվում է 17:00-ից հետո՝ ժամը 18:00-ին: Ինձ չի թվում, թե նախորդ ընտրությունների համեմատ ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշ կգրանցվի: Այս մասին հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ այն ժամանակ ընտրություններն այնպես էին, կարծես մարտական գործողություններ լինեին, ոստիկաններով, վարչական լծակների կիրառմամբ․ «Հիմա տեսնում ենք, թե ինչ ընտրություններ են, մարդիկ գալիս են, ազատ ընտրում են»։

Այն հարցին, թե  արդյոք Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելը կապ ունի իր հայտարարությունների հետ, Միքայելյանը նշեց, որ ինքն այդ գործի հետ կապ չունի․

«Դավիթ Շահնազարյանը հիվանդ մարդ է, նախկինում շիզոֆրենիա է ունեցել, էլի եմ ասում՝ իր նախկին ասածների համար պիտի պատասխան տա: Եթե մենք չգայինք, Ղարաբաղն իրենք հանձնած կլինեին: Պատերազմն իմ կյանքի առավելագույն հատվածն է, որը ես դրել եմ իմ ժողովրդի, Արցախի անկախության համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ