«Առաջին լրատվական»-ի ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գործարար, «Սիլ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը:
-Պարո՛ն Սուքիասյան, այսօր Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստն էր: Դուք Մարտի 1-ի գործով նախկին մեղադրյալ եք, հիմա ի՞նչ եք մտածում այս դատավարության մասին:
-Մտածում են այն, ինչը որ կար, ինչ որ տեսել ենք 2008թ-ին և դրան հաջորդած տարիներին՝ ճնշումներ, անօրինականություններ… Գիտեք՝ ամենաշատը մեր ընտանիքը տուժեց, բայց մենք լուռ ենք, ցանկանում ենք մեզ արժանապատիվ դիրքում պահել: Այս պահին քրեական գործ է ընթանում, ամբողջը իրավական հարթության մեջ ենք դիտում և ոչ մի մասնակցություն և միջամտություն չենք ունենում, տեսնենք՝ ինչով կավարտվի, խոսքը Բջնիի գործարանի մասին է՝ մեր «Վալես Արմենիա» կազմակերպության մասին, որը ստիպողաբար վերցրեցին՝ շատ քիչ վճարելով, իսկ Բջնին ոչ մի կապ չուներ, կարծեմ արդեն փորձաքննության է տրված: Ամեն ինչ պարզ է, դա Հայաստանի Հանրապետության անկախության տարիների ամենասև էջերից մեկն է, որը պետք է հանգուցալուծվի:
-Մի հետաքրքիր նրբերանգ կա, այդ ժամանակ Ձեզ հաջողվե՞լ է որևէ պայման դնել այդ գործարքի հիմքում, թե՞ պայմանները միայն դիմացինն է թելադրել:
-Այդ ժամանակ, չէ՛, բիրտ ուժով հարձակումներ էին, մենք կարիք էլ չունեինք պայմաններ դնելու, հասկանում էինք, թե ինչ վիճակում էինք հայտնվել, մենք հասկանալով ենք մտել այդ ամեն ինչի մեջ:
-Ոչ թե որպես քաղաքական հակառակորդ, այլ մենք մեծ ընատնիք ենք և հասկանում ենք, որ ՀՀ-ում պետք է օրենքը գերակա լինի: 90-ականների սկզբից արդեն որոշ քաղաքական գործիչների մոտ նկատելի էր, որ ընտրել են ձախ ճանապարհ, ոչ թե այն ճանապարհը, որով Հայաստանը պետք է զարգանար: Խոսքը միայն փողի մասին չէ, նաև քաղաքական կապիտալի ձևավորման, ուժային կենտրոնների ստեղծման և իհարկե նաև ֆինանսկան միջոցների կուտակման և կառավարելի դարձնելու մասին է:
Կային նաև մարդիկ, որոնք շատ ազնիվ կերպով ուզում էին երկիրը զարգացնել: Դե պարզ է, որ ազնիվ զարգացողներն այդ կարգի ռեսուրսների չեն տիրապետում: Ձախ ճանապարհ ընտրողները հետո դարձան նախագահներ, բարձր պաշտոնյաներ: Հիմա ով ինչ սուտ ասես կխոսի, լուրջ խնդիր ունենք ՀՀ-ում, Սովետից, պլանային տնտեսության փլուզումից հետո երբ անցանք դեպի շուկայական, ժողովրդավարական հրաբերությունների, արդեն պետք է սուտը վերանար, ամեն ինչ պետք է լինի կոնկրետ և հստակ՝ ինչպես շուկայական զարգացած երկրներում է…: