Փաշինյանից վախենում են, փորձում են թուլացնել՝ «խփելով» իր նախարարներին ու պատգամավորներին

«ԿԳՄՍ և ԱԳ նախարարներ Արայիկ Հարությունյանին ու Զոհրաբ Մնացականյանին թիրախավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին թուլացնելու համար»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Պապոյանը կարծում է, որ երկու նախարարների դեմ իրականացվող բողոքի ակցիաները քաղաքական ուժերի կողմից ուղղորդված են։

Նրա խոսքով՝ բոլոր համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի զգալի մասը կողմ է առաջարկվող բարեփոխմանը, որով առաջարկվում է ԲՈՒՀ-ում հայագիտական առարկաների դասավանդումը դարձնել ոչ պարտադիր։

Պատգամավորը խոսել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած այցից, Արսեն Բաբայանի խափանման միջոցի փոփոխութմից և այլ թեմաներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ