«Կամիշլիի հայ կաթոլիկների հետ եմ». Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն արձագանքել է Սիրիայում հայ կաթոլիկ հոգևորական Հովսեփ Բեդոյանի սպանությանը: Պապի թվիթերյան էջում գրառում է արվել.

«Սիրիայի Կամիշլիի հայ կաթոլիկների հետ եմ, նրանք հավաքվել են հուղարկավորելու իրենց հոգևորականին՝ հայր Հովսեփ Բեդոյանին, ում սպանել են հոր հետ միասին: Աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների և Սիրիայի բոլոր քրիստոնյաների համար»:

Հիշեցնենք, որ Սիրիայում հյուսիս-արևելքում անհայտ անձինք կրակել և սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե Սուրբ Հովսեփ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը։

«Արևելք»-ը գրում է, որ նրանց սպանել են Դեր Զորում, ուր հովվապետը մեկնել էր այցելելու մի քանի հայ ընտանիքների՝ մարդասիրական օգնության համար։

Սպանության դրդապատճառները դեռ հայտնի չեն։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ