Դատավոր Աննա Դանիբեկյանը սանկցիա կիրառեց Մարինա Պողոսյանի նկատմամբ

«Մարտի 1»-ի գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց։ Վերջինս Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ելույթի ժամանակ վերջինս նստած տեղից խոսում էր և դիտողություններ անում պաշտպանին։

«Ձեզ հայտարարվում է նկատողություն։ Դատարանը դատավարության բոլոր մասնակիցներից պահանջում է պահպանել կարգը նիստերի դահլիճում, թույլ չտալ արտահայտություններ, որոնք կարող են վիրավորական լինել դատավարության որևէ մասնակցի նկատմամբ։

Դատարանը պահանջում է, որ դատավարության մասնակիցների կողմից իրենց դիրքորոշումը ներկայացնելու ընթացքում դատավարության մյուս մասնակիցները պահպանեն լռություն»,-նշեց Աննա Դանիբեկյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ