Ազգային ժողովում հայտարարությունների ժամը նույնպես բուռն անցավ ու մեծ ուշադրություն սևեռեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագծերին։ Դրանք, որ առաջարկում էին արգելել նույնասեռականների և սեռափոխվածների միջև ամուսնությունները և նրանց կողմից երեխայի որդեգրումը, մերժվել էին դեռ առավոտյան։
Իսկ արձագանքները շարունակվում են մինչև օրվա վերջ և վերածվեցին «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների լեզվահրաձգությունների։ Իմքայլականներից ոմանք սկսեցին խոսել ԲՀԿ անցած քաղաքական ճանապարհի մասին։
«Որ խոսում եք ԲՀԿ քաղաքական հետագծից, ինչ-որ որակումներ եք տալիս, ընդամենը ձեր հետագծին կամ ավելի շուտ դրա բացակայությանը էսպես անդրադարձեք, որովհետև ձեր հետագիծը ընդամենը Գյումրիից Երևան ընկած ճանապարհահատվածն է՝ շուրջ 120 կիլոմետր»,- նրանց պատասխանեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։