«Կարողա մարմնակական վնասվածքներ ստանաս». իջադեպ Դավիթ Շահնազարյանի մասնակցությամբ

Քարոզարշավը շատ մեծ խնդիրներ ստեղծեց ներկայիս իշխանության համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։

«Սա Հայաստանի պատմության մեջ եղած ամենախայտառակ ընտրություններ էին, քարոզարշավը զուգորդվում էր սպառնալիքներով, բռնություններով ու իշխող ուժի կողմից հայհոյանքներով», — ասաց նա։

Դավիթ Շահնազարյանը նշեց՝ այնուամենայնիվ, այսօր Հայաստանի համար չափազանց կարևոր օր է։

«Ես որևէ կասկած չունեմ, որ բոլոր նրանք, ովքեր  իրենց համարում են ՀՀ քաղաքացի, կատարել են ճիշտ ընտրություն», — ասաց նա։

Դ. Շահնազարյանն ասաց նաև, որ քվեաթերթիկներից երկուսը դրել է իր գրպանում։ Նա, սակայն, չցանկացավ ասել, թե որ քվեաթերթիկներն են դրանք։

«Այսօր անպայման կհանդիպենք, ժամը 20։00-ից հետո ՀՀԿ գրասենյակում ցույց կտամ», — ասաց նա։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ