Ստամբուլյան կոնվենցիան օրակարգ է բերվել դեռ 2017 թվականի դեկտեմբերին՝ ՀԿԿ-ՀՅԴ կոալիցիայի օրոք

Հիշեցնենք, «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի շուրջ թեժ քննարկումների ընթացքում մտահոգություններ են հնչում, որ փաստաթղթի վավերացումը թույլ է տալու, որպեսզի ընտանիք կազմեն նաև միասեռական անձինք, նախարարն ինքը, սակայն, նման վտանգ չի տեսնում։

Ի դեպ, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերապահումներ ունի նաև Հայ առաքելական եկեղեցին. տարածած հայտարարության մեջ եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները իշխանություններին կոչ են արել չվավերացնել կոնվենցիան։

Ըստ Հայ առաքելական եկեղեցու, ընտանիք կարող են կազմելն այրն ու կինը: Ընդ որում, Հայաստանի Սահմանադրության 35-րդ հոդվածը նույնպես ամրագրում է՝ միայն ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը կարող են կազմել ընտանիք։

Արդարադատության նախարարն այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց՝ պատրաստ են Հայ առաքելական եկեղեցու հետ, դրույթ առ դրույթ քննարկել բոլոր մտահոգությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ