«Քաղաքական կյանքը ապրեք այնպես, որ չամաչեք, երբ քաղաքական հետագծի մասին հիշեցնեն»․ Պողոսյանը՝ Զոհրաբյանին

Ազգային ժողովի ամբիոնից Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ իմքայլական Քրիստինե Պողոսյանը տեղից անհամաձայնություն հայտնեց ու աղմկեց, ինչին Զոհրաբյանը պատասխանեց․

«Տիկի´ն, խնդրո´ւմ եմ, մի´ խանգարեք, Ձեր ազգանունը չեմ հիշում, Քրիստինե է անունը, մի´ խանգարեք»։

Ավելի ուշ ելույթ ունենալով՝ Պողոսյանը դիմեց Զոհրաբյանին։

«Հարգելի´ տիկին, Ձեր անունը լավ հիշում եմ, ազգանունը նույնպես, տիկի´ն Նաիրա Զոհրաբյան ջան … Երբ Դուք այստեղից, այս ամբիոնից մատ եք թափ տալիս և ասում, թե ով ինչ և ում կարող է հիշեցնել, խնդրո´ւմ եմ, ապրեք, անցեք Ձեր քաղաքական կյանքը այնպես, որ այստեղ նստած չամաչեք, որ ինչ-որ մեկը քաղաքական հետագծի մասին Ձեզ հիշեցնում է։ 2015 թվականի փետրվար ամիսը վկա»,- ասաց Պողոսյանը։

Այս անգամ տեղից աղմուկով պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ