«Վախենամ՝ եթե հայոց լեզվի քննություն հանձնենք, շատ մարդիկ նույնիսկ տարրական գիտելիքներ չունեն»․ Սիմոնյանը՝ Զոհրաբյանին

Հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության առարկաների դասավանդման մասին քննարկումների ծիրում Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից ակնարկեց, որ պատգամավորների զգալի մասը չունի լեզվի մասին բավարար գիտելիքներ։

«Հիմա եկեք մի հատ թեստ անցկացնենք մեր պատգամավորների և պետական պաշտոնյաների մեջ և թող ասեն, թե քանի՞սն են «մեղանչել» բառը հասկանում որպես ապաշխարել։ Երևի 80 կամ 70 տոկոսը, հարգելինե´րս»,- ասաց Զոհրաբյանը։

«Տիկի´ն Զոհրաբյան, վախենամ, որ հայոց լեզվի քննություն հանձնելու լինենք, շատ մարդիկ նույնիսկ տարրական գիտելիքներ չունենան։ Եկեք էդ թեման չբացենք, հա՞», – Զոհրաբյանի խոսքերին արձագանքեց նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը։

Ապա երկու պաշտոնյաները սկսեցին գոռգոռալ միմյանց վրա, թե ով ում նկատի ուներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ