Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Զուլֆալակյանը նոյեմբերի 9-10-ը մասնակցել է ըմբշամարտի մրցաշարի եւ հաղթել:

Մրցաշարը կազմակերպվել է Կրասնոդարում/Ադիգեայում: «Անցկացրեցի 4 գոտեմարտ եւ բոլորը հաղթելով՝ մրցաշարի չեմպիոն հռչակվեցի։ Մրցակիցներս Ռուսաստանի առաջնության գործող մրցանակակիրներն ու երիտասարդների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնն էր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզիկը:

Նա հավելել է, որ արժանացել է նաեւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։

«Շուրջ 7 ամսվա մրցումային փորձի բացակայության պայմաններում շատ կարևոր հաղթանակ էր»,- նկատել է Արսեն Ջուլֆալակյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ