Հրապարակվել է նոր սարսափելի նյութ․ կան խայտառակ փաստեր որ․․․

Հոկտեմբերի 27-ից անցել է ուղիղ երեք տարի: Ու այսօր, խայտառակ այդ ոճրագործությունից երեք տարի անց, պարզապես հետաքրքիր էր՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը շարունակո՞ւմ է Նաիրի Հունանյանին ու նրա շայկային համարել ֆանատիկներ, ինչպես 99-ի հոկտեմբերի 28-ին:

Եվ ընդհանրապես, այսօր ՀՀ նախագահի պաշտոնին հավակնող այդ այրը երբևէ տալո՞ւ է հոկտեմբերի 27-ի գնահատականը, որ նրա ընտրողներն իմանան, թե, ի վերջո, ըստ իրենց թեկնածուի, ի՞նչ էր հոկտեմբերի 27-ը՝ պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ ռոմանտիկների խրախճանք: Ի դեպ, ոմանք մտածում էին, թե այսօր, երբ ԱԺՄ նախագահը սպանված վարչապետի եղբոր հետ նույն ընդդիմադիր միավորման մեջ է, նա, գոնե կոռեկտությունից ելնելով, ձեռնպահ կմնար Նաիրի Հունանյանին վերստին ֆանատիկ որակելուց:

Այդ շատերը, պարզվեց, սխալվում են. օրերս Մամուլի ազգային ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ Վազգեն Մանուկյանը պնդեց այն, ինչ ասել էր 99-ի հոկտեմբերի 28-ին. նա հայտարարեց, թե վստահ է, որ Նաիրի Հունանյանը և նրա հետ նաև մնացած չորսը ֆանատիկներ են, և ութ մարդու սպանությունը կատարել են՝ վստահ լինելով, որ լավ ու դրական գործ են անում երկրի համար: Ի դեպ, Վազգեն Մանուկյանը նաև որոշեց մեր բոլորի անունից ևս հանդես գալ, ու հայտարարեց, թե որևէ մեկը չի կասկածում, որ Նաիրին ֆանատիկ է:

Ի դեպ, եթե ԱԺՄ նախագահն այդքան վստահ է, որ Հայաստանում չկա մարդ, որը կասկածի տակ առնի Հունանյան եղբայրների ֆանատիկ լինելու հանգամանքը, ինչո՞ւ չի դիմում ՀՀ գլխավոր դատախազին ու չի պահանջում դադարեցնել 27-ի գործից անջատված՝ կազմակերպիչների մասով քննությունը, և հանդուրժում է, որ զինդատախազության քննիչները, պետության փողերը վատնելով, տարբեր գործուղումների մեկնեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ