«Ընդգծել եմ, թե որքան բարձր ենք գնահատում հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում»․ Լավրով

«Հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը ընդգծել եմ, թե որքան բարձր ենք գնահատում հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում»,- այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա պատասխանել է ուսանողների հարցերին, թե արդյո՞ք տեղին են անհանգստությունները, որ Ռուսաստանում չեն ընկալում ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովրդի մասնակցությունը։ Դրան ուղղված ջանքեր ներկայում գործադրում է Ադրբեջանը։

Լավրովը այսօր խոսել է ոչ միայն 1930-1940-ականների ֆաշիզմի դեմ պայքարի, այլև ներկայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համատեղ պայքարի մասին, որ մղվում է ՄԱԿ-ում և այլ տեղերում՝ նացիստ հանցագործներին հերոսացնելու փորձերը կասեցնելիս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ