Կոլումբիական Պոնեդերա քաղաքից 80-ամյա Կանդելարիո Գուտիերես Էրնանդեսին կարող էին ողջ-ողջ թաղել: Բժիշկները տղամարդուն մահացած են ճանաչել և մահվան վկայագիր տվել, հաղորդում է Seven News տեղեկատվական պորտալը:

Էրնանդեսի ընտանիքը անմիջապես զանգահարել է հիվանդանոցի ներկայացուցիչներին, որոնք հաստատել են դա: «Հիվանդին ստուգել են մի քանի բժիշկներ, և նրանք բոլորն էլ նույն բանն են ասել»,- հիշում է Գուտիերես Ֆոնտալվոն, Կանդելարիոյի դուստրը:- Մենք հասանք այնտեղ և տեսանք, որ նա թարթում է աչքերը և ձեռքերը շարժում է»: Կոլումբիացու զարմուհին՝ Լուզնեյրա Գուտիերեսը հավելել է, որ «քեռին արտասվեց և մի պահ բացեց աչքերը», երբ նա դիպչել է նրան:
Հիվանդի մահվան վկայականը հանձնած բժիշկները դեռ չեն մեկնաբանել միջադեպը: