Երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան երեք պարկ կարտոֆիլ է նվեր ստացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, երբ հյուրախաղեր է ունեցել Մինսկում։
Այս մասին հայտնել է ինքը՝ երգչուհին։
«Պարկերով կարտոֆիլ, ճարպ (սալ), կոնֆետներ և շքանշան»,- իր ստացած նվերները թվել է Պուգաչովան ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում։
Լուկաշենկոն, ինչպես հայտնի է, հատուկ սեր ունի գյուղատնտեսության նկատմամբ և կարտոֆիլ նվիրում է միայն բարձրաստիճան հյուրերին։