ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը բարևներ են փոխանցել:
Դիմելով ՀՀ վարչապետին՝ ՌԴ ԱԳ նախարարը շփոթվեց՝ ասելով «պարոն նախագահ» և անմիջապես սխալը ուղղեց՝ խոսքը ձևակերպելով այլ կերպ՝ «նախագահ Վլադիմիր Պուտինը բարևներ է փոխանցել»: Նրա խոսքերով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև շատ մտերիմ հարաբերություններ են բոլոր ուղղություններով:
Լավրովը նաև շնորհավորել է Հայաստանին ԵԱՏՄ-ում արդյունավետ նախագահության առիթով:
Իր հերթին, Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր ընթացք են ստացել: Նրա տեղեկություններով՝ հաջորդ տարի տեղի կունենան Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների փոխադարձ պաշտոնական այցերը:
Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և ՌԴ միջև ապրանքաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի:
Նա հայտնել է, որ «շատ մեծ լավատեսությամբ» է նայում հայ-ուսական ռազմավարական և դաշնակցային հետագա զարգացումներին:
Սերգեյ Լավրովը Հայաստանում է երկօրյա այցով:
Հյուրընկալել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
Հյուրընկալել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, November 10, 2019