«Հուսով եմ պատիժը շատ խիստ կլինի…». Գարիկ Ղազարյան


Գարիկ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր՝ նոյեմբերի 10-ին վարչապետ Փաշինյանի Եղեգնաձոր կատարած այցին և կատարել է հետևյալ գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ` այսօր շրջելով Եղեգնաձոր քաղաքում, դժգոհ է մնացել Կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող փողոցների, բակերի բարեկարգումներից եւ միջոցների անարդյունավետ օգտագործումից:

Հուսով եմ պատիժը շատ խիստ կլինի, որն էլ իր հերթին դաս կլինի մյուս համայնքապետերին ` նման անլուրջ եւ անպատասխանատու մոտեցման համար, այլապես միայն «կներեք, էլ չի կրկնվի» սկզբունքով շատ կդանդաղենք եւ ընդհակառակը կարագացնենք մեր պոտենցիալի եւ հնարավորությունների մսխումը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին այցելել է Գորիս:

Նա Գորիսում շրջայց է  կատարել  Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ  Առուշ Առուշանյանի հետ:

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: Նա մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ` այսօր շրջելով Եղեգնաձոր քաղաքում, դժգոհ է մնացել Կառավարության սուբվենցիոն ծրագրերով…

Posted by Գարիկ Ղազարյան on Sunday, November 10, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ