Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին դիմել է կոչով

Չեմ մեկնաբանում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպե՞ ս է գնահատում Քոչարյանի կալանավորումը ընտրությունների նախօրեին։

«Ես չեմ մեկնաբանի Քոչարյանի կալանավորումը, որովհետև այդ գործընթացը, այդ քրգործը սկսել են վաղուց ու դա, իհարկե, ոչ մի կերպ կապ չունի ընտրությունների հետ։

Այդ գործընթացը, եթե չեմ սխալվում, սկսվել է 5 ամիս առաջ ու պարզապես շարունակվում է», — ասաց վարչապետի պաշտոնակատարը։

 

Կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամասեր:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, December 9, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ